Ֆուտբոլը միայն ՀՀ հավաքականը չէ, Վրաստանը շատ է ցանկանում, որ իր ֆուտբոլը գրանցի մեր արդյունքները. Գաբրիելյան

Ֆուտբոլը միայն ՀՀ հավաքականը չէ, Վրաստանը շատ է ցանկանում, որ իր ֆուտբոլը գրանցի մեր արդյունքները. Գաբրիելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտնել է՝ Վրաստանը շատ է ցանկանում, որ իր ակումբային ֆուտբոլը գրանցի հայկական ակումբային ֆուտբոլի արդյունքները:

«Ֆուտբոլը միայն Հայաստանի ազգային հավաքականը չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ հավելելով, որ այն ակումբները, որոնք պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը, ազատ են:

Գաբրիելյանի խոսքով՝ Արմեն Մելիքբեկյանը ապաքաղաքական ու ապակուսակցական անձ է, ինքն անձամբ խոսել է Մելիքբեկյանի հետ, ասել, որ իրեն էլ չեն գոհացնում հավաքականի արդյունքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում