Պերուում ավտոբուսով վթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել

Պերուում ավտոբուսով վթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել

Ուղեւորատար ավտոբուսը շաբաթ օրը շրջվել է Պերուի հարավում գտնվող Արեքիպա քաղաքի մոտակայքում: Ըստ ՌՊՊ ռադիոկայանի տվյալների՝ հինգ մարդ է մահացել:

Ավտոբուսի եւս 30 ուղեւորներ վնասվածքներ են ստացել եւ հոսպիտալացվել: Ոստիկանությունը հետաքննում է դեպքի պատճառը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում