Հունգարիան նոր նախագահ ունի
Հունգարիայի խորհրդարանը հինգ տարով երկրի նախագահ է ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ Տամաշ Շուլյոկին։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
Շուլյոկի թեկնածությունը պաշտպանել է 134 պատգամավոր, իսկ հինգը՝ դեմ։
Ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ Հանդիպումը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ Հայտարարվել է նաեւ, որ Շուլյոկը պաշտոնը կստանձնի մարտի 5-ին։
Հիշեցնենք, որ այսօր Հունգարիայի խորհրդարանն ընդունել էր երկրի նախագահ Կատալին Նովակի հրաժարականը։
Կարծիքներ