Հռոմի պապը հույս ունի սեպտեմբերին հանդիպել պատրիարք Կիրիլի հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ հույս ունի սեպտեմբերին Ղազախստանում հանդիպել պատրիարք Կիրիլի հետ:
«Ես պետք է հանդիպեի նրա հետ հունիսի 14-ին Երուսաղեմում՝ խոսելու մեր բիզնեսի մասին: Բայց… փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հետաձգել հանդիպումը, որպեսզի մեր երկխոսությունը սխալ չհասկացվի»,- նրա խոսքերը մեջբերում է la Stampa-ն։
Փոխանցում է Shantnews.am-ը:
«Հուսով եմ, որ կհանդիպեմ նրան սեպտեմբերին Ղազախստանում կայանալիք գլխավոր ասամբլեայում: Հուսով եմ, որ կարող եմ ողջունել նրան և մի փոքր զրուցել նրա հետ որպես հովիվ», – ավելացրել է նա:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտադիր է սեպտեմբերին այցելել Ղազախստան՝ մասնակցելու Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 7-րդ համագումարին, որը տեղի կունենա Նուր-Սուլթանում։
Կարծիքներ