Ծանրամարտի աշխարհի բազմակի ռեկորդակիր Լաշա Տալախաձեն կժամանի Հայաստան. հաստատվել է նրա մասնակցությունը ԵԱ-ին
Հայտնի է դարձել Երևանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության Վրաստանի հավաքականի վերջնական կազմը։ Ծանրամարտի աշխարհի բազմակի ռեկորդակիր Լաշա Տալախաձեն ևս կժամանի Հայաստան։
Տալախաձեն (+109) կգ կրկնակի օլիմպիական, Աշխարհի և Եվրոպայի վեցակի չեմպիոն է:
Նա սահմանել է 23 համաշխարհային ռեկորդ: Պոկում, հրում վարժություններում Տալախաձեն աշխարհի ներկայիս ռեկորդակիրն է։
Նշենք, որ Տալախեձի քաշային կարգում Հայաստանը կնեկարայացնեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։
Առաջնությունը տեղի է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման արարողությունը կայանալու է ապրիլի 14-ին:
Կարծիքներ