Տավուշում արկեր են հայտնաբերվել, որոնց կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ արգելված է (լուսանկարներ)
Տավուշի մարզում արկեր են հայտնաբերվել, որոնց կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ արգելվում է միջազգային կոնվենցիաներով: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից՝ հավելելով, որ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով Տավուշի մարզում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է Չինարիում 2 և Չորաթանում՝ 1 չպայթած զինամթերք:
Ընդ որում, հայտնաբերված արկերից 2-ը, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ:
Հայտնաբերված չպայթած զինամթերքները տեղափոխվել են անվտանգ վայր և ոչնչացվել:
Կարծիքներ