Սուրբ Սոֆիայից առաջ Թուրքիայում բազմաթիվ եկեղեցիներ են մզկիթի վերածվել. թուրքական կայքի անդրադարձը (լուսանկարներ)

Սուրբ Սոֆիայից առաջ Թուրքիայում բազմաթիվ եկեղեցիներ են մզկիթի վերածվել. թուրքական կայքի անդրադարձը (լուսանկարներ)

Թուրքական gaziantephaberler.com կայքը գրում է, որ չնայած վերջին օրերին Թուրքիայի իշխանությունների նախաձեռնությամբ Սուրբ Սոֆիայի տաճարի` մզկիթի վերածումը գտնվում է ուշադրության կենտրոնում, այնուամենայնիվ, Թուրքիայում շատ եկեղեցիներ կան, որոնք շատ ավելի առաջ են մզկիթի վերածվել, և դրանցից մեկը Գազիանթեփում (պատմական Այնթափ) գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին է:

Նշվում է, որ 1873-1893 թվականներին հայ մեծանուն ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծած և Սարգիս Թաշչյանի կառուցած այս եկեղեցին հետագայում թուրքերի կողմից որպես բանտ է օգտագործվել, իսկ այժմ կոչվում է «Քուրթուլուշ» մզկիթ և համարվում է Գազիանթեփի խոշորագույն մզկիթներից մեկը:

Եկեղեցին մզկիթի կարգավիճակ է ստացել 1980 թվականին` Գազիանթեփի այն ժամանակվա նահանգապետ Աբդուլքադիր Աքսուի նախաձեռնությամբ: Այդ ժամանակ մզկիթի վրա նաև փոփոխություններ են կատարվել: Եկեղեցու զանգակատունը դարձել է մինարեթ:

Աղբյուրը նշում է, որ հայկական ճարտարապետության այս գանձը չի կորցրել իր տեսքը:

Եկեղեցու` շուրջ 1 տոննա կշռող զանգը կառուցվել է Բրազիլիայում` լոնդոնահայ բարերար Հրանտ Քյոշքերյանի միջոցներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում