ԱՄՆ-ն կասեցրել է Հոնկոնգի հետ արտահանձնման մասին պայմանագիրը

ԱՄՆ-ն կասեցրել է Հոնկոնգի հետ արտահանձնման մասին պայմանագիրը

ԱՄՆ-ն կասեցրել է Հոնկոնգի հետ արտահանձնման մասին պայմանագիրը․ Չինաստանի կողմից Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքի ընդունումից հետո սա Պեկինի վրա ճնշում գործադրելու վերջին քայլն է: Այս մասին հայտնում է BBC-ն։ 

Սա ԱՄՆ-ի եւ Հոնկոնգի միջեւ կասեցված երկկողմ պայմանագրերից միայն մեկն է։

 Դոնալդ Թրամփը հուլիսին կասեցրել էր նաեւ արտոնյալ առեւտրի եւ Հոնկոնգի դիվանագիտական կարգավիճակի մասին պայմանագրերի գործողությունը։

Չինաստանն առայժմ չի մեկնաբանել պայմանագրերի վերջին կասեցումները։

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսի հայտարարության համաձայն՝ կասեցված պայմանագրերը վերաբերում են փախստական հանցագործներին հանձնելուն, դատապարտված անձանց փոխանցելուն, ինչպես նաեւ նավերի միջազգային շահագործումից ստացվող եկամուտներին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում