Ցրվենա Զվեզդայի 3 ֆուտբոլիստ բաց կթողնի Փյունիկի դեմ խաղը
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կհյուրընկալի «Ցրվենա Զվեզդային»։ Ինչպես հայտնում է armsport.am-ը՝ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում՝ օգոստոսի 9-ին։ Խաղի սկիզբը՝ 21։00։ Սերբիայի չեմպիոնն առաջին խաղում հաղթել էր 5։0 հաշվով։
«Ցրվենա Զվեզդան» Հայաստան է ժամանել 21 ֆուտբոլիստով։ Խաղը բաց կթողնեն որակազրկված ձախ պաշտպան Միլան Ռոդիչը, վնասվածք ստացած կիսապաշտպան Մարկո Իվանիչը և հարձակվող Ալեքսանդր Պեշիչը։
Կարծիքներ