Երևանում ծառն ընկել է՝ երկկողմանի փակելով երթևեկությունը

Երևանում ծառն ընկել է՝ երկկողմանի փակելով երթևեկությունը

Հունվարի 24-ին՝ ժամը 22:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում ծառը շրջվել է և երկկողմանի փակել երթևեկությունը․ անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մասնատել են տապալված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում