Սպիտակ տուն. ԱՄՆ-ը գործարք չի կնքի Իրանի հետ, եթե նա չփակի միջուկային զենքի ճանապարհը

Սպիտակ տուն. ԱՄՆ-ը գործարք չի կնքի Իրանի հետ, եթե նա չփակի միջուկային զենքի ճանապարհը

Միացյալ Նահանգները չի համաձայնի վերականգնել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, եթե այն չկտրի միջուկային զենք ստեղծելու Թեհրանի ճանապարհը։ Այս մասին երեքշաբթի լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Միաժամանակ նա անպատասխան թողեց այն հարցը, թե արդյո՞ք նման համաձայնություն, Վաշինգտոնի կարծիքով, կարելի է ձեռք բերել առանց Ռուսաստանի մասնակցության։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում