Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Կիևի հետ բանակցությունների ընթացքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ կարծիքների փոխանակում է եղել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքի վերաբերյալ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմը հայտարարել է Մակրոնի մտադրության մասին՝ շարունակելու ջանքերը ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ։
Կարծիքներ