Ռուսաստանում Viber-ն արգելափակվել է
«Ռոսկոմնադզորը» սահմանափակել է Viber-ի հասանելիությունը ՌԴ տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է մեսենջերն արգելափակվել է Ռուսաստանի Դաշնության օրենսդրության բազմաթիվ խախտումների համար։
«Դա արվել է ահաբեկչական ու ծայրահեղական նպատակներով հակաիրավական տեղեկատվության տեղակայման, թմրանյութերի վաճառքի համար քաղաքացիների հավաքագրման պատճառով»,- ասվում է հաղորդագրությունում։
Կարծիքներ