Կիևը պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը` 30-օրյա զինադադարի մասին

Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ 30-օրյա զինադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:
«Ուկրաինան հայտնել է իր պատրաստակամությունն ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ անհապաղ ժամանակավոր, 30-օրյա զինադադար մտցնելու մասին, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ և պայմանով, որ նույն քայլին կգնա նաև Ռուսաստանի Դաշնությունը»,- բանակցություններից հետո գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում բանակցություններ էին մեկնարկել Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև։
Կարծիքներ