Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հուլուսի Աքարի միջև

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հուլուսի Աքարի միջև

Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև:


Այս մասին գրում է ria.ru-ն:

Քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիների տարհանման, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։


«Բանակցությունների ընթացքում քննարկվել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող իրավիճակը: Պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել Ուկրաինայի քաղաքներից մարդասիրական միջանցքներով թուրք քաղաքացիների տարհանմանը վերաբերող հարցերին»,- հավելել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում