ՀՊՏՀ դասախոսը՝ ցորենի ներկրման արգելքի մասին

ՀՊՏՀ դասախոսը՝ ցորենի ներկրման արգելքի մասին

ՀՊՏՀ դասախոս Մհեր Պարվանյանը ֆեյսբուքում գրում է.

«Հարգելի ընկերներ ջան։ Ցորենի ներկրման արգելքի մասին։ ՌԴ-ն արգելել է ցորենի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, բացառությամբ համապատասխան արտոնագիր ունեցող ընկերությունների կողմից արտահանումների։

Սա նշանակում է, որ ՀՀ ցորեն կարող են արտահանել ՌԴ կառավարության թույլտվությունը ստացած ընկերությունները, ենթադրաբար կոնկրետ քվոտայով։ Հետևաբար Հայաստան ցորեն կարտահանեն։ Եթե մտածում եք, որ ՌԴ-ն էս գործիքով փորձում ա ճնշել օրինակ ՀՀ-ին, հաստատ չէ։ Առանց այդ էլ բավարար լծակներ ունի․․․։

Քվոտայով արտահանման դեպքում ՌԴ-ն կվերահսկի, որ ՀՀ մտնի էնքան ցորեն, որքան պետքա։ Դե ուղղակի ավել չի գա, որ Եվրոպա չգնա։ Իսկ էնտեղ լուրջ պանիկայա սկսվել․․․»:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում