Հրդեհ Դավիթ Բեկի փողոցում. այրվել է ավտոմեքենա

Փետրվարի 4-ին՝ ժամը 15:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 134/4 հասցեում ավտոմեքենա է այրվում. կա տուժած։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտովերանորոգման կետում (մոտ 40 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։10-ին, մարվել՝ 16:33-ին:
Կարծիքներ