Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ցանկանում է միջնորդ լինել Զելենսկու և Պուտինի միջև

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ցանկանում է միջնորդ լինել Զելենսկու և Պուտինի միջև

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին ասել է «բոլոր կողմերի միջև միջնորդության համար ջանքեր գործադրելու պատրաստակամության մասին»։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին խոսվել է Վլադիմիր Զելենսկու եւ Պուտինի հետ ունեցած զրույցների ժամանակ։ Մասնավորապես, նա Ուկրաինայի ղեկավարին ասել է, որ թագավորությունը կերկարաձգի ուկրաինացի զբոսաշրջիկների և բնակիչների վիզաները, որոնց ժամկետը սպառվում է, ևս երեք ամսով։ Ըստ ԶԼՄ-ների՝ հենց Պուտինն է զանգահարել արքայազնին։ Զրույցի իր մեկնաբանության մեջ նա ասել է, որ կողմերը «քննարկել են էներգետիկ հարցերը և որոշել շարունակել համակարգել նավթի արդյունահանման վերաբերյալ իրենց մոտեցումները՝ որպես ՕՊԵԿ+ դաշինքի հիմնական գործընկերներ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում