Կարեն Սարգսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժ/պ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կարեն Սարգսյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել օգոստոսի 18-ին։
Կարծիքներ