ԱՄՆ-ը 5 մլն դոլար կհատկացնի Հայաստանում երիտասարդների հետ աշխատանքի համար

ԱՄՆ-ը 5 մլն դոլար կհատկացնի Հայաստանում երիտասարդների հետ աշխատանքի համար

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստ է 5 մլն դոլար հատկացնել Հայաստանի երիտասարդներին «հասարակության մեջ ժողովրդավարական սկզբունքների և պրակտիկաների առաջխաղացման համար»: Այս մասին ասված է դրամաշնորհի նկարագրության մեջ, որին ծանոթացել է RT-ն։

Ինչպես հետևում է փաստաթղթից, վերջին մի քանի տարիների ընթացքում հայ երիտասարդները բավականին ակտիվ մասնակցել են նաև երկրի քաղաքական կյանքին:

Սակայն ներկայումս, ինչպես նշվում է դրամաշնորհային ծրագրի նկարագրության մեջ, Հայաստանի բնակիչների ներգրավվածությունը քաղաքականության հետ կապված հարցերում հիմնականում ներկայացված են քվեարկությանը մասնակցելու, իշխանությանը հրապարակավ քննադատելու կամ չենթարկվելու հնարավորությամբ։

Ամերիկացի մասնագետների կարծիքով ՝ երկրում ձևավորվել է անհրաժեշտություն հասարակայնությանը իրազեկելու այն ինստիտուտների աշխատանքի մասին, որոնց օգնությամբ նա կարող է արտահայտել իր հայացքները կամ դժգոհությունը:

Այսպես, խոսելով նոր նախաձեռնության մասին՝ USAID-ում նշում են, որ այն ուղղված է Հայաստանի երիտասարդներին «կոլեկտիվ գործողությունների մեջ ներգրավելուն, որպեսզի երիտասարդներն ազդեն պետական քաղաքականության վրա և կառավարությանը պատասխանատվության ենթարկելու հնարավորություն ունենան:

Ամերիկյան գործակալությունում կարծում են, որ այս գործունեությունը երիտասարդների մեջ պատասխանատվության զգացում կզարգացնի, որն անհրաժեշտ է քաղաքացիներին ժողովրդավարական հասարակությունում և թույլ կտա ակտիվորեն մասնակցել քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանում «ժողովրդավարական ինստիտուտների աջակցությանը»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում