Իրանում հայտարարել են գիտնականի սպանության հետ կապված անձանց ձերբակալման մասին

Իրանում հայտարարել են գիտնականի սպանության հետ կապված անձանց ձերբակալման մասին

Միջուկային ֆիզիկոս և պաշտպանության փոխնախարար Մոհսեն Ֆահրիզադեի սպանության հետ կապված մի քանի անձինք ձերբակալվել են. այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Այն անձինք, ովքեր մասնակցել են այդ սպանության կատարմանը, որոնց մի մասը պարզել և  նույնիսկ ձերբակալել են մեր անվտանգության ծառայությունները, չեն խուսափի արդարադատությունից»,- Al-Alam հեռուստաալիքին հայտնել է Աբդոլլահիանը:

Հիշեցնենք, որ Ֆահրիզադենծանր վիրավորում է ստացել նոյեմբերի 27-ին Թեհրան նահանգում տեղի ունեցած մահափորձի հետևանքով, նա լուրջ վնասվածք է ստացել և մահացել հիվանդանոցում: Սպանված գիտնականը եղել Է Իրանի ՊՆ-ին առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավարը և զբաղեցրել է ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Fars գործակալության տվյալներով ՝ նրան սպանել են ավտոմեքենայում տեղադրված զենքի միջոցով,  որը կառավարվում էր հեռակա կարգով՝ 150 մետր հեռավորությունից։ Բացի Ֆահրիզադեից և նրա թիկնապահներից, մահափորձի վայրում ոչ ոք չի եղել։ Իրանում հաստատել են այդ տեղեկությունը ՝ հայտնելով, որ արբանյակից բարձրտեխնոլոգիական զենք է օգտագործվել։

Իրանի իշխանությունները տեղի ունեցածի համար մեղադրել են Իսրայելին, ինչպես նաև երկրում արգելված Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպությանը՝ խոստանալով պատասխանել սպանությանը: Իրանի որոշ պաշտոնյաներ նաև նշել են ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի մասնակցությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում