Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 40,993 նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը աճել է 40,993-ով՝ հասնելով 8 513 790-ի: Դա նոր առավելագույն ցուցանիշն է երկրում համավարակի ամբողջ ընթացքում, հայտնում է հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Ըստ աղբյուրի՝ վարակվածների թվի աճը կազմել է 0,48 տոկոս: Ներկայում բուժում ստացող պացիենտների թիվն հասել է 916,713-ն՝ ըստ շտաբի հաղորդագրության:
Բուժվածների թիվը մեկ օրում աճել է 27,115-ով՝ հասնելով 7 358 539-ի: Դուրս գրված պացիենտնրի թիվը, համաձայն շտաբի տվյալների, կրճատվել է 86,4 տոկոսով՝ ի տարբերություն վարակակիրների:
Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել է 1,158-ով՝ հասնելով 238 538-ի: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի է պարզել միայն համավարակի ավարտից հետո) շարունակում է մնալ 2,8 տոկոսի մակարդակում, հաղորդում են շտաբից:
Կարծիքներ