Նոր կյանքը թելադրում է նոր խաղականոններ. Զառա Արամյանը՝ պատվաստման մասին

Նոր կյանքը թելադրում է նոր խաղականոններ. Զառա Արամյանը՝ պատվաստման մասին

«Հայաստանի լրագրողների միության» վարչության անդամ Զառա Արամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Երբ հանրային մարդ ես ու վայելում ես հանրության սերն ու ուշադրությունը, նաև պարտավորվում ես լինել բաց, անկեղծ ու անթաքույց, ինչպիսինն եմ ես այս,  մոտ վերջին 30( եթերային),  տարիները․․․

Լինելով պատվաստումին ակտիվ դեմ անձնավորություն, ես գիտակցեցի,որ այլևս աշխարհը այլ է՝ ինչ ես ապրել եմ արդեն 51 տարի...
Նոր կյանքը թելադրում է նոր խաղականոններ, նոր մոտեցումներ, նոր եզրույթներ, նոր ուղիներ... ու... խիստ անհրաժեշտ է լինել ուղղակի ոչ կարծրացած, ճկուն, որպեսզի կարողանաս համապատասխանել նոր շնչին ու շարունակել ապրել․․․

Ի վերջո, դա լինի ռուսական,ամերիկյան,թե՛ չինական պատվաստանյութ, կամ ուղղակի որևէ վիտամինի մի հաբ, կյանք տվողն ու ապրեցնողը Տերն է։
Աստծու աջի զորությունը. Բոլորիս առողջություն ու խաղաղություն»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում