Ռուսական դպրոցներում փորձարկում է տեսախցիկներ, որոնք կարող են ճանաչել զինված մարդկանց

Ռուսական դպրոցներում փորձարկում է տեսախցիկներ, որոնք կարող են ճանաչել զինված մարդկանց

Ռուսական ուսումնական հաստատություններում զանգվածային կրակոցների թվի աճի հետ կապված՝ դպրոցների մոտ կտեղադրվեն տեսահսկման տեսախցիկներ, որոնք կկարողանան բացահայտել մոտակայքում զինված անձանց, այժմ նմանատիպ համակարգ արդեն փորձարկվում է Սամարայում։ Газета.ру-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Коммерсант»-ը ՝ հղում անելով նախագծի մշակող NtechLab ընկերությանը։

Վեց խոշոր հաճախորդներ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել տեխնոլոգիայի նկատմամբ, ըստ NtechLab-ի:

NtechLab Consulting-ի տնօրեն Գլեբ Դյակոնովը պատմել է, թե ինչպես է աշխատում տեսախցիկը. հենց որ այն հայտնաբերում է պոտենցիալ կրակողին, այն անմիջապես ազդանշան է ուղարկում դպրոցի պահակի հեռակառավարման վահանակին: Եթե ​​նա չարձագանքի, համակարգը ավտոմատ կերպով կփակի ուսումնական հաստատության մուտքերը, տագնապային ազդանշան կտա շենքի ներսում և կհայտնի ոստիկանությանը հնարավոր սպառնալիքի մասին։

Տեսախցիկները հագեցած են տեխնոլոգիայով, որը կարող է ճանաչել որոշակի տեսակի զենք: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում