ԱՄՆ-ը կարող է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել Ուկրաինային

ԱՄՆ-ը դիտարկում է Patriot հակահրթիռային համակարգեր ուղարկել Ուկրաինա՝ երկիրը ռուսական հնարավոր նոր հրթիռային հարվածներից պաշտպանելու համար։
«Բոլոր տարբերակները դիտարկվում են», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին: «Դրանց թվում են Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը»։
Այս համակարգերը նախատեսված են հիմնականում կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների, ինչպես նաև ինքնաթիռների և թեւավոր հրթիռների որսալու և ոչնչացնելու համար:
Կարծիքներ