Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով 36 մարդ է զոհվել

Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով 36 մարդ է զոհվել

Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում անձրևների հետևանքով զոհվածների թիվը հասել է 36-ի, հայտնում է G1 պորտալը՝  վկայակոչելով նահանգի կառավարությանը: Ավելի վաղ հաղորդվում էր 24 զոհի մասին։

Անցած օրվա ընթացքում մեծ քանակությամբ անձրևներ են տեղացել տարածաշրջանում՝ առավել տուժած Սան Սեբաստիանում և Բերտիոգայում, այս ցուցանիշը հասել է ռեկորդային 627 և 683 մմ-ի: Տարերքների ազդեցությունը հանգեցրել է բազմաթիվ ջրհեղեղների ու սողանքների, բնակելի շենքերի և ենթակառուցվածքների ավերածությունների։ Ընդհատվել է ճանապարհային հաղորդակցությունը Սան Պաուլո նահանգի համանուն մայրաքաղաքը ափամերձ տարածքների և հարևան Ռիո դե Ժանեյրոյի հետ կապող հիմնական մայրուղիների վրա: Տեղի իշխանությունների տվյալներով՝ տասնյակ մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում