Կիմ Չեն Ընի քույրը սպառնացել է ակտիվացնել հրթիռների արձակումը Խաղաղ օվկիանոսում՝ ի պատասխան ԱՄՆ քայլերի

Կիմ Չեն Ընի քույրը սպառնացել է ակտիվացնել հրթիռների արձակումը Խաղաղ օվկիանոսում՝ ի պատասխան ԱՄՆ քայլերի

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը սպառնացել է ակտիվացնել հրթիռների արձակումը Խաղաղ օվկիանոս, որտեղ Փհենյանը հազվադեպ է հրթիռներ արձակում` ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների: Նրա հայտարարությունը երկուշաբթի օրը հրապարակել է ՑՏԱԿ լրատվական գործակալությունը։

«Վերջերս Կորեական թերակղզում ակտիվացել է ամերիկյան զորքերի ռազմավարական հարվածային զենքերի տեղաշարժը»,- ասել է Կիմ Յո Չժոնը, ով զբաղեցնում է Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Նրա խոսքով՝ Փհենյանը «ուշադրությամբ հաշվի է առնում դրանց ազդեցությունը ԿԺԴՀ-ի անվտանգության վրա» և «համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկի»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում