Ջասթին Թրյուդոն վարակվել է կորոնավիրուսով
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հիվանդացել է կորոնավիրուսով։ Նա ինքնամեկուսացել է։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտնել Է Twitter-ի իր էջում։
«Ինձ լավ եմ զգում, այս շաբաթ ես կշարունակեմ հեռակա աշխատել՝ պահպանելով հանրային առողջապահության կանոնները», – գրել է Թրյուդոն ։
Նա նաեւ կոչ է արել բոլորին պատվաստել կորոնավիրուսի դեմ։
Հիշեցնենք, որ մինչ այդ Թրյուդոն ինքնամեկուսացել էր անցյալ տարվա հունիսին՝ G7, ՆԱՏՕ և Կանադա-ԵՄ գագաթաժողովներից հետո։
Կարծիքներ