Բլինքենը ծրագրում է այցելել Չինաստան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկա շաբաթներին մտադիր է այցելել Չինաստան, հնարավոր է՝ նա հանդիպում ունենա Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ դա կապված է այն բանի հետ, որ Միացյալ Նահանգները հույս ունի վերականգնել Չինաստանի հետ բարձր մակարդակի շփումները՝ չնայած շարունակվող լարվածությանը:
Կարծիքներ