ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է կամավոր

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է կամավոր

Ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 3-ին, ժամը 10.00-ին, կամավոր բաժին է ներկայացել Աիդա Ք.-ն, որն ապրիլի 23-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Անձնական ունեցվածքի գողությունը) 1-ին մասի հատկանիշներով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում