Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի համաժողովի շրջանակում կհանդիպի Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։
Բացի այդ, դիվանագետը նախատեսում է հանդիպում անցկացնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Հանդիպումը Բլինկենի շրջագայության մի մասն է։ Նա ապրիլի 1-ից 5-ը կայցելի Ֆրանսիա և Բելգիա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն կպաշտպանի Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ըստ Վաշինգտոնի՝ հոլանդացի քաղաքական գործիչը ռազմական բլոկի հիանալի գլխավոր քարտուղար կլինի՝ հանդիսանալով Միացյալ Նահանագների նախընտրելի թեկնածուն այդ պաշտոնում։
Կարծիքներ