Մեքսիկան կուժեղացնի դեպի ԱՄՆ միգրացիան զսպելուն ուղղված միջոցառումները

Մեքսիկան կուժեղացնի դեպի ԱՄՆ միգրացիան զսպելուն ուղղված միջոցառումները

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ իր կառավարությունը կուժեղացնի միգրացիան զսպելու միջոցառումները՝ ձգտելով Միացյալ Նահանգներին օգնել՝ հաղթահարելու ռեկորդային թվով մարդկանց՝ սահմանն անցնելու փորձերը,- տեղեկացնում է BBC-ն:

Մեքսիկայի նախագահը նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրուցից մեկ օր անց: Զրույցի ընթացքում կողմերը համաձայնել են, որ ընդհանուր սահմանին ավելի շատ ճնշում է անհրաժեշտ, քանի որ միգրանտների ռեկորդային թիվը խաթարում է սահմանային առևտուրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում