Ցանկանում ենք, որ Բայդենը ցեղասպանությունը որպես քաղաքական կապիտալ չօգտագործի․ Սերժ Թանկյան

Ցանկանում ենք, որ Բայդենը ցեղասպանությունը որպես քաղաքական կապիտալ չօգտագործի․ Սերժ Թանկյան

Հայազգի ռոք երաժիշտ, աշխարհահռչակ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ապրիլի 24-ին ընդառաջ տեսաուղերձ է հրապարակել։

«Խնդրում եմ միանալ «Այո՛, դա ցեղասպանություն է» (YesItsGenocide.org) արշավին, որով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել է Կոնգրեսը 2019-ի դեկտեմբերին: Ցանկանում ենք, որ Ջո Բայդենը, ի տարբերություն ԱՄՆ նախկին ղեկավարների, արտաքին քաղաքակության մեջ Ցեղասպանությունը որպես քաղաքական կապիտալ չօգտագործի»,- հայտարարել է Սերժ Թանկյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում