Կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի կողմից կազմակերպված առցանց համաժողովին
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 27-ին առցանց ձևաչափով մասնակցել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի կողմից կազմակերպված միջազգային հետազոտական բարձր մակարդակի համաժողովին:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «Կենտրոնական բանկերը հետկովիդյան տնտեսական աշխարհում» համաժողովին քննարկվում են կովիդի տևական հետևանքներին, զարգացող շուկաների նոր դրամավարկային քաղաքականությանը, ապագա ճգնաժամերի կանխատեսմանը և այլ թեմաներին վերաբերյալ հարցեր:
ԿԲ նախագահը հանդես է եկել «Զարգացող շուկաների նոր դրամավարկային քաղաքականության ժամանակաշրջանը» ելույթով:
Համաժողովին մասնակցում են Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Թայլանդի, Չեխիայի, Հայաստանի, Դանիայի, Շվեդիայի, Խորվաթիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ կենտրոնական / ազգային բանկերի և մի շարք միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարի կազմի ներկայացուցիչներ:
Կարծիքներ