ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում

ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել 11 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում:

Խախտումներ չեն հայտնաբերվել:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում