5 մթերք, որոնք ոչ մի դեպքում չի կարելի հում օգտագործել. ահա թե ինչու
Օրեր առաջ Չինաստանի բնակիչը զրկվել է լյարդի կեսից՝ հում ձուկ ուտելու արդյունքում: Այս կապակցությամբ մասնագետները մի քանի մթերք են նշել, որոնք չի կարելի հում ուտել, դա կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար:
Կարտոֆիլ՝ ոչ նորմալ եփված կարտոֆիլը կարող է աղեստամոքսային համակարգի խնդիրներ առաջացնել: Դրանում առկա օսլան դժվարացնում է մարսողությունը: Իսկ կանաչ ելուստներով կարտոֆիլը նույնիսկ եփելուց հետո չի կարելի ուտել, քանի որ այն թունավոր տոքսին սոլանին պարունակում:
Լոբի՝ հում լոբին ֆիտոհեմագգլյուտինին է պարունակում՝ տոքսին, որը կարող է սննդային թունավորման պատճառ դառնալ:
Նրբերշիկ՝ ոչ մի դեպքում չի կարելի հում նրբերշիկ ուտել: Դրանք կարող են բակտերիաներ պարունակել, որոնք ոչնչանում են միայն եփելուց հետո:
Կաթ՝ հում, չպաստերիզացված կաթը կարող է աղիքային ցուպիկ, սալմոնելա բակտերիաները պարունակել:
Սմբուկ՝ հում սմբուկը նույնպես կարող է սոլանին պարունակել, եւ նախընտրելի է սմբուկը լավ եփել, որպեսզի այն ոչնչանա:
Կարծիքներ