ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել տիեզերքում սպառազինությունների մրցավազքի դեմ
ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներն այսօր Մինսկում կայացած նիստում հայտարարություն են ընդունել տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը։
Նախարարները նաև հայտարարություն են ընդունել Աֆղանստանում ստեղծված իրադրության վերաբերյալ։
ՀԱՊԿ-ի երկրների արտգործնախարարները նիստի ընթացքում քննարկել են «Միասին դեպի խաղաղություն» մեդալի հիմնման, կազմակերպության բյուջեի փոփոխման, ՀԱՊԿ-ի քարտուղարությունում քվոտային պաշտոնների բաշխման մասին որոշումների նախագծերը։
Կարծիքներ