Թուրքական լիրան արժեզրկման նոր պատմական ռեկորդ է սահմանել

Թուրքական լիրան արժեզրկման նոր պատմական ռեկորդ է սահմանել

Սեպտեմբերի 26-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 18.46-ի։ Սա նոր բացարձակ հակառեկորդ է թուրքական ազգային արժույթի արժեզրկման պատմության մեջ։

Նախորդ շաբաթվա վերջին արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են մինչև 1 դոլար/18․41 լիրա ռեկորդային փոխարժեքով, հայտնում է Ermenihaber-ը։

Ընդհանուր առմամբ՝ լիրան դոլարի նկատմամբ վերջին 1 տարում արժեզրկվել է 108%-ով:

Հիշեցնենք, որ 1 ամերիկյան դոլար նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հատել էր 18-ի սահմանը նաև 2021թ․ վերջին։ Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր տնտեսական քայլերի փաթեթի մասին:

Տնտեսական քայլերի փաթեթի գործադրմամբ, ինչպես նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր էր եղել միայն մի քանի ամիս փոխարժեքը կայուն պահել 14.7 լիրայի շրջակայքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում