Բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին. Ավետիք Իշխանյան. տեսանյութ

Բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին. Ավետիք Իշխանյան. տեսանյութ

«Բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Նրա խոսքով՝ իրավաբանները, փաստաբաններն ու ՍԴ դատավաորները անպաշտպան են մնացել քաղաքական ուժերի կողմից:

«Ցավոք սրտի, Հայաստանում բիրտ քաղաքական ուժի դեմ պայքարի դեմ դուրս եկան իրավաբանները, փաստաբաններն ու ՍԴ դատավորները: Եվ այդ ամենի թիկունքում փոխանակ կանգնեին այն քաղաքական ուժերը, որոնք հռչակել էին լիբերալիզմ, այդ ուժերը իրավաբաններին թողեցին անպաշտպան»,-ասաց նա:

«Ի՞նչ կարող էին անել այդ մարդիկ: Միայն օրենքով և իրավունքներով պաշտապել իրենց: Նրանք պայքարեցին այնքան, որքան կարող էին: Մենք գնում ենք դեպի պետական կառույցների կործանում, որը բերելու է պետության կործանմանը»,- իր խոսքում նշեց Ավետիք Իշխանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում