ՀՀ ԶՈՒ-ում Էլեն Աղասյան անուն ազգանունով զինծառայող չկա․ ՊՆ

ՀՀ ԶՈՒ-ում Էլեն Աղասյան անուն ազգանունով զինծառայող չկա․ ՊՆ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում Էլեն Աղասյան անուն ազգանունով զինծառայող չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունն՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներում հրապարակում էր տարածվել, թե Էլեն Աղասյան անուն-ազգանունով կինը, ով ներկայանում է որպես Պաշտպանության նախարարության աշխատակից, Բագրատ Սրբազանի հյուրանոցային սենակում գաղտնալսող սարք տեղադրելու փորձ է կատարել։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում