Ա սերիայի 11 մարզիչներ կարծում են, որ չեմպիոն դառնալու է Ինտերը

Ա սերիայի 11 մարզիչներ կարծում են, որ չեմպիոն դառնալու է Ինտերը

«Ինտերը» համարվում է Ա սերիայի գլխավոր ֆավորիտը։ Այսպես են կարծում Իտալիայի Ա սերիայի 11 մարզիչներ։ 

20 թիմերից 16-ի գլխավոր մարզիչները մասնակցել են հարցմանը, թե որ թիմն է Սկուդետոյի համար պայքարում գլխավոր ֆավորիտը, հաղորդում է Football Italia-ն։

11 մարզիչ կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում Իտալիայի չեմպիոն է դառնալու «Ինտերը»։ Հետաքրքրական է, որ այդպես է կարծում նաև «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին։ «Ռոսոներիները» ներկա պահին գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

Մեկական մարզիչներ չեմպիոնի գլխավոր հավակնորդ են համարում «Միլանին» և «Յուվենտուսին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում