Ընտրվեցին Երևանի ավագանու հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները. հայտնի է հաջորդ նիստի օրը
Երևանի նորընտիր ավագանին մի քանի հանձնաժողովներում նախագահներ և փոխնախագահներ ընտրեց։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Մարատ Թոխյանի թեկնածությունը։ 35 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ համամասնությամբ ՔՊ-ական Մարատ Թոխյանն ընտրվեց։
ՔՊ-ից Ալեքսանդր Բադալյանն ընտրվեց Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց ՔՊ-ական Հայկ Միրզոյանը։
Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց «Հանրապետություն» խմբակցության առաջադրած Հայկ Սահակյանը։
«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն ընտրվեց Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
ՔՊ-ական Արմեն Գալջյանը հայտնեց, որ կողմ են քվեարկելու ընդդիմության առաջադրած թեկնածուին, որպեսզի ավագանու գործունեությունը լինի լիարժեք և հանձնաժողովները լինեն կազմավորված։
Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ՔՊ-ական Արման Բաբաջանյանը։
Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվեց Լիանա Քերոբյանը։
Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվեց «Հանրապետություն» խմբակցությունից Գոհար Բալդրյանը։
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի նոյեմբերի 21-ին՝ ժամը 10-ին։
Կարծիքներ