Ֆիլիպիններում «Նալջի» փոթորիկը 110 մարդու կյանք է խլել

Ֆիլիպիններում «Նալջի» փոթորիկը 110 մարդու կյանք է խլել

Ավելի քան 2,41 մլն մարդ տուժել է Նալջի արևադարձային փոթորկի հետևանքով, որը հարվածել է Ֆիլիպիններին։ Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի երեքշաբթի հրապարակած զեկույցի համաձայն՝ աղետի զոհ է դարձել 110 մարդ։

Գործակալության տվյալներով՝ 865,9 հազար տեղահանվածներ գտնվում են 2,72 հազար տարհանման կենտրոններում։ Ավելի քան 347,4 հազար մարդ նախապես լքել է տները։ Առնվազն 101 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, 33-ը անհետ կորած է։

Փոթորիկը վնասել է 5,03 հազար տուն և ավերել 1,5 հազարը, 55 ենթակառուցվածքային օբյեկտների վնասը գնահատվում է 760,3 միլիոն պեսո (13,04 միլիոն դոլար): Աղետի հետեւանքով վնասվել է 422 ճանապարհ, 101 կամուրջ։ 294 քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել, սակայն 140-ում այն ​​արդեն վերականգնվել է, 41 համայնքներում կապի, 12-ում՝ ջրամատակարարման խնդիր կա։

Դասերը դադարեցվել են 670 ուսումնական հաստատություններում և աշխատանքները 230 ձեռնարկություններում։ Արտակարգ դրություն է 160 քաղաքներում և մունիցիպալիտետներում։ Գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 1,3 միլիարդ պեսո (22,37 միլիոն դոլար): Կառավարությունն արդեն 50,3 մլն պեսո (865,8 հազար դոլար) է հատկացրել օգնության համար։

«Նալջի» արևադարձային փոթորիկը շարժվում էր դեպի Ֆիլիպինների հյուսիս, որտեղ հազարավոր մարդիկ նախապես տարհանվել էին ջրհեղեղների և սողանքների հակված տարածքներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում