Ավստրալիայի արևելքում ջրհեղեղների հետևանքով մեկ մարդ է զոհվել

Ավստրալիայի արևելքում ջրհեղեղների հետևանքով մեկ մարդ է զոհվել

Ավստրալիայի արևելյան ափին ջրհեղեղների հետևանքով մեկ մարդ է մահացել, շտապօգնության աշխատակիցները փորձել են տղամարդու դին դուրս բերել մեքենայից, որը ճանապարհից դուրս է եկել ցեխահոսքի պատճառով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ABC հեռարձակող կորպորացիան ՝ հղում անելով Քվինսլենդ նահանգի ոստիկանությանը։

Ոստիկանության տվյալներով՝ ամենագնացը, որում եղել է միայն վարորդը, ցեխահոսքը քշել է Բրիսբեն քաղաքից 800 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Էմերալդ քաղաքի մոտ գտնվող ճանապարհից։ Իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները։

Այս շաբաթվա սկզբին տարածաշրջանում տեղատարափ անձրևներ են տեղացել՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 270 մմ տեղումներ: Հանթեր գետի և շրջակա ջրային մարմինների ջրի մակարդակը բարձրացել է մինչև 3,5 մ, ինչի պատճառով նրա ջրանցքի երկայնքով գտնվող մի քանի քաղաքների բնակիչներին խորհուրդ է տրվել նախապատրաստվել տարհանմանը, մոտ 10 տուն գտնվում է հեղեղված գոտում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում