Նորվեգիան մոտ ժամանակներս Ուկրաինային կփոխանցի վեց հատ F-16 կործանիչ
Նորվեգիան մոտ ժամանակներս Ուկրաինային կփոխանցի վեց հատ F-16 կործանիչ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը իր նորվեգացի գործընկեր Բյորն Արիլդ Գրամի հետ բանակցություններից հետո։
Նա նշել է, որ քննարկվել է ավիացիոն բաղադրիչի ուժեղացման հարցը։
«Նորվեգիան կշարունակի աջակցությունը և մոտ ժամանակներս վեց կործանիչ կտրամադրի Ուկրաինային», - Ումերովի խոսքը մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները։
Կարծիքներ