Ուկրաինայի նախագահականից հերքել են միջուկային զինանոցը վերականգնելու Կիևի մտադրության մասին լուրը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Դմիտրի Լիտվինը հերքել է գերմանական «Bild» թերթի հաղորդագրությունը միջուկային զինանոցը վերականգնելու Կիևի մտադրության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա հայտարարել է ուկրաինական «24 канал»-ին տված հարցացրույցում։
Լիտվինը հոդվածի հեղինակ, լրագրող Յուլիան Ռեպկեին մեղադրել է տեղեկատվական տարածություն «հիմարություններ լցնելու» և «քարոզչություն» անելու մեջ:
«Bild»-ը, վկայակոչելով անանուն բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյայի պնդումները, հայտնել է, որ Կիևը, իբր, մի քանի շաբաթվա ընթացքում կարող է միջուկային զենք ստեղծել Ռուսաստանի դեմ օգտագործելու համար:
Միևնույն ժամանակ, Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 17-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակավ հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հետ խոսել է Ուկրաինան պաշտպանելու միայն երկու տարբերակի մասին ՝ կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու, կամ միջուկային զենքի:
Կարծիքներ