Հունաստանը նախատեսում է վերացնել սահմանափակումները մանրածախ առեւտրի ոլորտում եւ մինչեւ մարտի վերջը վերաբացել դպրոցները

Հունաստանը նախատեսում է վերացնել սահմանափակումները մանրածախ առեւտրի ոլորտում եւ մինչեւ մարտի վերջը վերաբացել դպրոցները

Հունաստանը նախատեսում է վերացնել COVID-19-ի պատճառով սահմանված սահմանափակումները մանրածախ առեւտրի ոլորտում եւ մինչեւ մարտի վերջը  վերաբացել դպրոցները, ինչպես նաեւ մայիսին սկսել վերաբացել զբոսաշրջության ոլորտը կենսական կարեւորության ամառային սեզոնին ընդառաջ: Որոշումը կախված է համաճարակաբանական տվյալներից: Այս մասին հայտնել է կառավարության ներկայացուցիչ Արիստոտելիա Պելոնին, փոխանցում է Reuters-ը:

Միջնաժամկետ հեռանկարում կառավարությունը նախատեսում է ապրիլին թույլ տալ ճաշերը բացօթյա սրճարաններում եւ ռեստորաններում եւ վերսկսել զբոսաշրջությունը, որը կազմում է Հունաստանի տնտեսական արտադրության մոտ մեկ հինգերորդը եւ որտեղ աշխատում է յուրաքանչյուր հինգերորդ մարդն այդ երկրում:

Վերջերս Հունաստանը վարակման դեպքերի թվի աճի պատճառով ստիպված էր մինչեւ մարտի 16-ը երկարաձգել մեկուսացումն Աթենքի ավելի լայն շրջանում, սակայն Պելոնին ասել է, որ հույսի նշաններ կան: «Մեզ դեռ դժվարին օրեր են սպասվում: Սակայն այս մարաթոնի մրցավազքում մենք վերջին մղոնն ենք վազում»,- ասել է  նա:

Կիրակի օրը երկիրում COVID-ով վարակման 1114 եւ մահվան 53 դեպք էր գրանցվել: Հունաստանում գրանցվել է ընդհանուր 205.120 վարակման դեպք, ֆինանսական ճգնաժամի պայմաններում խիստ թուլացած առողջապահության ոլորտը ծանր վիճակում է գտնվում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում