Բլինքենն Աֆղանստանում խաղաղության գործընթացի ամրապնդման պլան է առաջարկում

Բլինքենն Աֆղանստանում խաղաղության գործընթացի ամրապնդման պլան է առաջարկում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի շարք քայլեր է առաջարկում, որոնք կօգնեն սկսել Աֆղանստանում դադարեցված խաղաղության գործընթացը կառավարության եւ թալիբների միջեւ, գրում է Politico-ն:

Աֆղանստանի TOLONews լրատվական գործակալության կողմից հրատարակված Աֆղանստանի նախագահ Աշրա Հանիին ուղղված ԲլինՔենի նամակում կոչ է հնչեցվում կողմերին միավորվել` ՄԱԿ-ի աջակցությամբ Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Իրանի, Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարների եւ բանագնացների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացնելու համար` «Աֆղանստանում խաղաղության պահպանման ընդհանուր մոտեցումը քննարկելու նպատակով»:

Բլինքենը կոչ է անում նաեւ առաջիկա շաբաթներին Թուրքիայում կայանալիք գագաթնաժողովին բանակցություններ վարել Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» շարժման միջեւ:

Ըստ TOLONews-ի` պետքարտուղարը նաեւ հատուկ բանագնաց Զալմայ Խալիլզադին կոչ է արել գրավոր առաջարկներ փոխանցել Աֆղանստանի կառավարությանը եւ «Թալիբան»-ին, որոնք կօգնեն արագացնել քննարկումը:

Նամակում Բլինքենը նաեւ պարզ հասկացրել է, որ Բայդենի վարչակազմը շարունակում է դիտարկել մայիսի 1-ը որպես Թրամփի վարչակազմի կողմից համաձայնեցված վերջնաժամկետ մոտ 2500 ԱՄՆ զորքերի` «երկրից ամբողջական դուրսբերման համար»: Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել TOLONews-ի հաղորդումը:

«Մենք ոչ մի որոշում չենք կայացրել մայիսի 1-ից հետո Աֆղանստանում մեր ուժերի տեղակայման վերաբերյալ,- ասվում է Պետդեպի հայտարարության մեջ:- Բոլոր տարբերակները մնում են սեղանին»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում