Փրկարարները հայտնաբերել են Գեղաշեն գյուղի սարերում մոլորված քաղաքացիներին

Փրկարարները հայտնաբերել են Գեղաշեն գյուղի սարերում մոլորված քաղաքացիներին

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 00:03-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել է Գեղաշեն գյուղի սարերում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներ՝ Ա. Մ.-ին (ծնված 1964 թ․) ու Մ. Մ.-ին (ծնված 1999 թ․) և ուղեկցել մինչև Գեղաշեն գյուղ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են Ոստիկանության Կոտայքի բաժնի և Պարեկային ծառայության աշխատակիցներ:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում