Ես գիտեմ, թե ինչ անել աղբի հետ. Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզների համար կրթական նախագիծ է նախաձեռնել
Երևանի համար 60 մանկապարտեզի փոքրիկնրը «Ես գիտեմ, թե ինչ անել աղբի հետ» կրթական նախագծի շրջանակներում սովորում են տեսակավորել թափոնը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Եվրոպական միության և Երևանի քաղաքապետարանի կողմից համաֆինանսավորվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրը միտված է վաղ տարիքից թափոնի տեսակները ճանաչելուն, տարածման կանխարգելմանը, պատշաճ կառավարմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի կայունությանը:
Ըստ աղբյուրի՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած այս ծրագիրը կիրականացվի համայնքի բոլոր նախակրթական հաստատություններում: Թափոնի տարանջատման, վերամշակման և վտանգավոր թափոնների ծրագրի թիրախային խմբերն են 4 և ավելի բարձր տարիքի երեխաները: Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս երեխաներին սովորել խաղերի միջոցով:
Նշվում է, որ թափոնին երկրորդ կյանք տալը լուծում է ևս մեկ կարևոր խնդիր. նախագիծն ունի բնապահպանական կարևոր նշանակություն:
Կարծիքներ